Օգոստոսի 10-ին Կրեմլում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարելով, թե շատ կարևոր է, որ կատարվեն Ղարաբաղյան հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, Հայաստանի նախագահը նկատի է ունեցել մայիսին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, «Ազատության»  հարցին ի պատասխան՝ պարզաբանել է փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը:

«Խոսքը գնում էր այն պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք են բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ: Շատ հստակ նախագահը ասաց, որ խոսքը գնում է 94-95 թվականների եռակողմ, անժամկետ զինադադարի պայմանագրերի վերաբերյալ, երկրորդը՝ հետաքննությունների մեխանիզմի վերաբերյալ և երրորդը՝ [ԵԱՀԿ] գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ», - նշել է փոխարտգործնախարարը: