Ռուս զբոսաշրջիկների զույգը ապշեցրել է շվեյցարական հինգաստղանի հյուրանոցի անձնակազմին՝ լոգասենյակի վաննայում աղ դրած սնկերով։
Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում BSI group տուրօպերատորի հյուրանոցի ղեկավար Նատալյա Բրոդսկայան «Լենտա»–ին պատմել է, որ մոտ հիսուն տարեկան ամուսինները իջեւանել էի Ալպերում գտնվում հյուրանոցում եւ գնացել էին անտառ, որտեղ շատ սնկեր են աճում։ «Քանի որ անտառում ոչ մի ուրիշ սունկ հավաքող չի եղել, նրանք հավաքել էին բոլոր սնկերը»,– ասել է Բրոդսկայան։
Զբոսաշրջիկները օրական մի քանի անգամ գնում էին անտառ։ Հավաքած սնկերն այնքան շատ էին, որ դրան անհնար էր միանգամից ուտել։ Եվ նրանք որոշել էին սնկերը աղ դնել իրենց համարի վաննայում։





























