Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների լավացմամբ:
«Մենք անչափ գոհ ենք Թուրքիայի եւ Ռուսաստանի համագործակցությամբ: Անհրաժեշտ է ջանքեր ներդնել տարածաշրջանում խաղաղություն եւ անդորր հաստատելու համար»,- հայտարարել է Զարիֆը Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսին, փոխանցում է Haberturk-ը:
Զարիֆը պաշտոնական այցով Անկարայում է, որտեղ հանդիպել է իր թուրք գործընկերոջը՝ Մեւլութ Չավուշօլուին, բանակցություններ են սպասվում նաեւ Թուրքիայի վարչապետի եւ նախագահի հետ:





























