Գերմանացի գիտնականները որձ եւ էգ կատուների միջեւ տարբերություն են հայտնաբերել: BMC Evolutionary Biology ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ էգ կատուները, ի տարբերություն որձերի, միջինը 10 տոկոսով ավելի արագ են արձագանքում ձագուկների անհանգստությանը:
Այս ցուցանիշի ցածր նիշը նույնքան քիչ է գրավում հասուն կենդանիների ուշադրությունը: lenta-ի փոխանցմամբ՝ կատվիկների անհանգստությունը պայմանավորված է բարձր ձայնով եւ դրա տեւողությամբ:
Գիտնականներն այս եզրակացությանն են հանգել՝ ակուստիկ վերլուծության ենթարկելով մեկից մինչեւ ութ տարեկան 17 կենդանիների (9 որձ եւ 8 էգ) ռեակցիաները 9-11 օրական 7 կատվիկների հանդեպ: Առաջին փորձում ձագուկները հասուն կենդանիների ուշադրությունը գրավել են տարածության վրա, երկրորդ դեպքում՝ նրանց ընդհանուր տուփի մեջ դնելիս:
Փորձին մասնակցող էգ կատուների կեսը նախկինում ձագ չի ունեցել: Գիտնականների կարծիքով՝ հետազոտությունը ցույց է տալիս, որ տարբերի սեռերի կենդանիների մոտ առկա է լսողական համակարգի հատուկ ադապտացիա:





























