Էստոնիայի բնակիչ Նիկոլայ Ադաշկեւիչը իր երկրում ռեկորդ է սահմանել՝ վիճակախաղում շահելով 1 մլն 155 հազար եվրո, փոխանցում են տեղական լրատվամիջոցները:

Այս շահումն ամենամեծն է, որ երբեւէ միջազգային Eurojackpot վիճակախաղում շահել է Էստոնիայի բնակիչը:

Նիկոլայը երջանիկ տոմսը ձեռք է բերել Յիխվի քաղաքի խանութներից մեկում: Էստոնիայում շահման գումարի չափով նախորդ ռեկորդը գրանցվել էր այս տարվա հունվարին: Այդ ժամանակ ջեքփոթը կազմում էր 1 միլիոն եվրո: