Imgur ծառայության khiladi007 անունով օգտատերը լուսանկար է հրապարակել, որում հիվանդանոցում պառկած վիրավոր զինվորական է:

Հետաքրքիր է այն, որ զինվորի հետ միասին մահճակալին պառկած է նաեւ նրա շունը, որի հետ մասնակցել է մարտական գործողությունների: Այս մասին հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով One Green Planet-ը:

Գերմանական գամփռը կտրականապես հրաժարվել է լքել տիրոջը եւ պառկել կողքին՝ մինչեւ նա ապաքինվի: