Ամերիկյան գիտնականները կաթը պահելու միջոց են մշակել, որը թույլ կտա մի քանի անգամ երկարացնել դրա պահպանման ժամկետը՝ առանց սննդարար հատկություների կորստի: Այս մասին գրում է kedem-ը:

Խոսքը ցածր ջերմաստիճանով կարճաժամկետ մշակման մասին է, որի ընթացքում կաթն նախ սառչում է մինչեւ 4 աստիճանը՝ ըստ Ցելսիուսի, այնուհետեւ արագորեն տաքանում: Փորձերը ցույց են տվել, որ դա թույլ է տալիս ազատվել մանրէների 99%-ից եւ կաթի պահպանման ժամկետը հասցնել մինչեւ 63 օրվա:

Այժմ գիտնականներն ուսումնասիրում են կաթի մշակման նոր մեթոդը, որպեսզի հասկանան դրա արտադրության, փոխադրման եւ վաճառքի հնարավորությունները: