83 տարեկանում վախճանվել է «Աստղային պատերազմները» ֆանտաստիկ ֆիլմաշարում R2-D2 աստղամեխանիկական դրոիդը մարմնավորած բրիտանացի դերասան Քեննի Բեյքերը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Guardian-ը:

Դերասանի զարմուհի Էբիգեյլ Շիլդը պարբերականին պատմել է, որ նա թոքերի հետ կապված խնդիրներ ուներ եւ հաճախ էր հաշմանդամի սայլակում մնում:

«Նրան առաջարկել էին Լոս Անջելես մեկնել՝ «Աստղային պատերազմները» նոր ֆիլմի պրեմիերային, բայց բժիշկներն ասացին, որ չի կարողանա ճանապարհորդել»,- հավելել է նա:

112 սմ հասակով Բեյքերը դերասանական կարիերան սկսել է 1960 թվականին, փոքրիկ դերերով: