Ավստրալացի լուսանկարիչ Ռենե Դոյլը Ալյասկայի Ազգային պարկում հետաքրքիր կադրեր է ֆիքսել ուտելիք հայթայթելու գնացած գորշ արջերի մասնակցությամբ:

Մայր արջը ծանծաղուտն անցնել չցանկացող իր վախեցած քոթոթին թույլ է տվել ջուրն անցնել իր մեջքին նստած: Արջը շալակել է քոթոթին եւ անցկացրել մյուս ափը, փոխանցում է mirtesen.ru-ն: