Սուրբ Հովհաննեսի քոլեջի պատերից մեկում (Օքսֆորդի համալսարանի քոլեջը) 300-ամյա մաշիկներ են հայտնաբերվել: Այդ մասին հաղորդում է քոլեջի կայքը, հայտնում է   Gazeta-ն:  

Սուրբ Հովհաննեսի քոլեջը կառուցվել է 1598-ից 1602 թվականն ընկած ժամանակահատվածում, սակայն, գիտնականների կարծիքով, մաշիկները պատի մեջ   «բանտարկվել են» շենքի վերանորոգումներից մեկի ժամանակ, մոտավորապես`   XVII դ.-ի վերջին,  XVIII դ.-ի կեսին:

Տեղի ավանդույթների համաձայն, մաշիկները պատի մեջ էին դրվում տագնապի ժամանակներում, որպեսզի շենքի բնակիչներին եւ այցելուներին պաշտպանեին ամենատարբեր դժբախտություններից: Հնագետ Ռիչարդ Նյումանի կարծիքով, հայտնաբերված արտեֆակտը վկայում է այն մասին, որ այն ժամանակներում մարդկանց մոտ դեռ պահպանվել էր մոգական մտածողությունը: