Ամուսնական զույգերն ու սիրահարները պետք է իմանան, որ համատեղ քունը վնաս է պատճառում նրանց առողջությանն ու հարաբերություններին: Այսպիսի եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները, հայտնում է Lady portal-ը:
Նրանք կարծում են, որ համատեղ քունը կարող է վեճեր եւ տարաձայնություններ հարուցել խռմփոցի, վերմակն իր վրա ձգելու եւ միմյանց հրելու պատճառով: Գիտնականների վերջին հետազոտությունը նույնպես ցույց է տվել, որ միեւնույն մահճակալին քնող ամուսինների շրջանում միմյանցից դժգոհությունը երկու անգամ ավելի է եղել:
Պատմականորեն տղամարդը եւ կինն առանձին են քնել՝ տարբեր սենյակներում: Դե իսկ միեւնույն անկողնում քնելու ժամանակակից ավանդույթը տարածվել է ինդուստիալ հեղափոխությանը զուգահեռ, երբ մարդիկ սկսել են տեղափոխվել քաղաքներ, իսկ փոքրիկ բնակարանների բնակմակերեսը չափից ավելի սահմանափակ էր:
Վիկտորյան դարաշրջանում ընտանիքատեր բրիտանացիների շրջանում նույն մահճակալին քնելը տարածված չէր, իսկ հին Հռոմում ամուսնական առագաստը քնի համար չէր, այլ բացառապես սեռական հաճույքների:
Հետազոտողների կարծիքով՝ ժամանակակից զույգերը պետք է հետեւեն նախնիների օրինակին: «Դա նման է նրան, ինչը քեզ երջանիկ է դարձնում: Եթե դուք միասին եք քնում եւ ձեզ ոչինչ չի խանգարում, շարունակեք նույն ոգով: Իսկ եթե այդպես չէ, ապա մի վախեցեք ամեն ինչ փոխել»,- ասում է մասնագետներից մեկը:
«Երբեւէ բոլորս էլ եղել ենք այնպիսի վիճակում, երբ ամուսինը գրկում է, իսկ հետո ասում՝ «դե ինչ, ես պատրաստվում եմ քնել: Քաշվիր մահճակալի մյուս կողմը»: Այդ դեպքում ինչու ուղղակի չփոխել քնելու տեղը՝ այդպիսի վիճակի այլեւս երբեք չբախվելու համար»,- հավելում է մեկ ուրիշ մասնագետ:
Հետազոտողները նշում են, որ վատ քունը դեպրեսիայի, սրտային հիվանդությունների, կաթվածների, թոքերի աշխատանքի խանգարումների, ինչպես նաեւ ճանապարհների խցանումների, ավտովթարների եւ ապահարզանների պատճառ է դառնում, սակայն ավանդաբար անտեսվում է որպես առողջ կենսակերպի կարեւոր բաղկացուցիչ:
«Մարդիկ իրենց առավել հարմարավետ են զգում, երբ զուգընկերոջ հետ միասին են քնում, սակայն մեր հետազոտությունը հակառակն է ապացուցում»,- նշել է գիտնականներից մեկը: Նա համեմատել է ամուսնական 40 զույգերի զգացողությունները, երբ նրանք միասին են քնել, եւ երբ գիշերն անցկացրել են տարբեր մահճակալներին: Պարզվել է միասին քնողների 50 տոկոսը եղել է ինչ-որ բանից նյարդայնացած կամ մտահոգված:





























