Compartes շոկոլադի խանութը, որը գտնվում է Լոս Անջելեսում, իր հաճախորդներին է ներկայացրել վարդագույն շոկոլադ, որը ստեղծվել է վարդագույն գինու եւ վարդի ուտելի բյուրեղացված թերթիկներից, հայտնում է Kedem-ը:
Roses & Rosé անունով շոկոլադի սալիկը բաց վարդագույն է: Անսովոր աղանդերը պատրաստված է սպիտակ շոկոլադից եւ իրենից ներկայացնում է քաղցրի եւ գինու բոլոր սիրահարների երազանքի մարմնավորումը: Շոկոլադը բոլորովին էլ էժան չարժե` 9,95 դոլար:





























