Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան 93-ամյա Էրնի Էնդրասը ԱՄՆ-ում վազելով անցել է ամբողջ երկրի տարածքով՝ Արեւմտյան ափից մինչեւ Արեւելյան, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Պարբերականի տվյալներով տղամարդուց 2 տարի ու 10 ամիս է պահանջվել իր մտադրությունն իրագործելու համար: Նա տեղաշարժվել է թե վազքով, թե քայլքով ու դարձել ամենածեր մարդը, որը կտրել–անցել է ԱՄՆ-ն՝ Խաղաղ օվկիանոսից մինչեւ Ատլանտիկա:

Նշում են, որ ճամփորդության ընթացքում Էնդրասին ուղեկցում էին տարբեր մարդիկ, որոնց աջակցում էին նրան:

Նա իր մարաթոնը ավարտել է օգոստոսի 20-ին Ջորջիա նահանգում՝ մտնելով Ատլանտյան օվկիանոսի ջրերը: