Բրիտանական առափնյա պահակազորը Միացյալ Թագավորության ափի մոտ ձկնորսական նավ է ձերբակալել, որտեղ գրեթե մեկ տոննա կոկաին է հայտնաբերվել, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը:

Հայտնում են, որ սեւ շուկայում թմրադեղերի մոտավոր արժեքը կազմում է մոտ 80 մլն ֆունտ (ավելի քան 100 մլն դոլար):

Առափնյա պահակազորի ներկայացուցիչները հայտնել են, որ նավը Բրիտանիա էր ուղեւորվում: Նավում գտնվող անձնակազմի երեք անդամները կալանավորված են:

«Սա Մեծ Բրիտանիայում երբեւէ առգրավված թմրանյութերի ամենախոշոր խմբաքանակն է»,- հայտարարել է առափնյա պահակազորի ներկայացուցիչ Մայք Սթեփնին: