ԱՄՆ մի քանի ամենաբազմազգ քաղաքներում, ինչպիսիք են Սան Ֆրանցիոսկոն եւ Բրուքլինը, միջին դասի մարդիկ կարող են վճարել 80 դոլար աղբի կոնտեյներում ընթրելու համար, որը սարքավորված է որպես ճաշարան:

Թեեւ ընթրիք պատրաստելու համար նախատեսված սննդամթերքը լավ տեսք չունի կամ ժամկետանց է, դրանք պատրաստում են պրոֆեսիոնալ խոհարարները, եւ ուտեստները արժանի են Instagram-ում տեղադրելու համար: Նշվում է, որ ամբողջ սնունդը լրիվ անվտանգ է, շատ համեղ եւ սննդարար, հաղորդում է Kedem-ը:

Թեեւ այդ գաղափարը շատ անհեթեթ է հնչում, տվյալ նախագիծը, որն ստացել է Salvage Supperclub անվանումը, ուղղված է սննդի մնացորդների եւ դրանք կրճատելու համար միջոցներ հավաքագրելու մասին մարդկանց տեղեկացվածության բարձրացմանը:

Նախագծի հեղինակը արդյունաբերական դիզայներ Josh Treuhaft-ն է: Սննդամթերքը, որը հատկացնում են գյուղատնտեսական շուկաները, սուպերմարկետները եւ ռեստորանները եւ մոտ ապագայում պետք է հայտնվեին աղբանոցում, վերածվում են 6 ուտեստից բաղկացած ախորժելի ընթրիքի՝ 16 մարդու համար:

Josh Treuhaft-ը նշում է, որ ներկայանալի տեսք չունեցող սննդամթերքը արժանի է երկրորդ շանս ունենալու, օրինակ թոռոմած կանաչին կարելի է օգտագործել ճաշերի մեջ: