Ճապոնացի գենետիկները 20 տարի աշխատել են, որպեսզի ստեղծեն սոխ, որը մաքրելիս ու կտրելիս արցունքներ չի առաջացնում: Այս աշնանը նրանց աշխատանքի արդյունքը կհայտնվի վաճառքում Smile Ball (Ժպտերես գունդ) անվանման տակ, հայտնում է Kedem–ը:

Այս սոխը չի պարունակում գազեր, որոնք գրգռում են աչքերը ու բոլորովին այլ համ ու հոտ ունի: Այս սոխը կարելի է ուտել հում վիճակում, մրգի նման, ու համով այն խնձոր կամ տանձ է հիշեցնում: Քաղցր սոխի արժեքը 450 իեն է (4.3 դոլար)՝ երկու սոխից բաղկացած փաթեթի համար, ինչեւ կրկնակի  գերազանցում է սովորական սոխի արժեքը: