Հայաստանի սամբոյի ֆեդերացիան շնորհավորում է բոլոր ֆուտբոլասերներին, Հայաստանի ազգային հավաքականի մարզիկներին ու մարզիչներին` Եվրո-2012 ընտրական մրցաշարում մեր ֆուտբոլիստների ցուցաբերած գեղեցիկ խաղի, տպավորիչ հաղթանակների եւ «միլիոնների խաղի» հայ երկրպագուներին ուրախության ու բերկրանքի պահեր պարգեւելու համար:

«Վստահ ենք, որ մեր ֆուտբոլիստների հաջողությունները կխթանեն ոչ միայն ֆուտբոլի, այլեւ`  բոլոր մարզաձեւերի զարգացմանն ու հանրահռչակմանը:

Հայաստանի ազգային հավաքականին մաղթում ենք նոր հաղթանակներ ու բարձունքների նվաճում»,- ասված է Սամբոյի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: