Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում Թուրքիա մեկնել` թուրքական եւ ռուսաստանյան հավաքականների ընկերական խաղին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

«Ոչ, հեռվից կերկրպագենք», — հայտնել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի   31-ին Թուրքիա կժամանի: Այդ օրն Անթալիայում ընկերական խաղ տեղի կունենա  Թուրքիայի եւ Ռուսաստանի հավաքականների միջեւ: