Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը Չինաստանում G20-ի շրջանակում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին    կհանդիպի   շաբաթ օրը` սեպտեմբերի 3-ին, հայտնում է   NTV հեռուստաալիքը` վկայակոչելով թուրքական առաջնորդի վարչակազմում աղբյուրին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

Աղբյուրի տեղեկության համաձայն, երկու առաջնորդի բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն սիրիական ճգնաժամը եւ երկկողմ հարաբերությունների կարգավորումը: