Արարատի մարզի Նոր կյանք գյուղում սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններին նախնական տվյալներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը: Նրա օգտին քվեարկել է 467 ընտրող:
Իսկ նրա մրցակից, գործող գյուղապետ ՀՀԿ-ական Մայիս Աբրահամյանը ստացել է 400 քվե:
Հիշեցնենք, որ այս Նոր կյանքում քարոզարշավն անցել է բավականին թեժ մթնոլորտում:




























