Հանրապետական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը թերթի հետ զրույցում նշել է, թե «դեռ ամիսներ առաջ մեր մյուս կոալիցիոն դաշնակից «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը հրապարակավ հայտարարել է, որ պատրաստվում են միայնակ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, սակայն նախագահական ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը պաշտպանելու է Հանրապետական կուսակցության թեկնածուին:
«Նաեւ Հանրապետականն է վաղուց հայտարարել, որ 2013 թվականի նախագահական ընտրությունների համար առաջադրելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ համապետական երկու ընտրություններին մասնակցելու է ամբողջական համալիր ծրագրով»,- ասել է Զոհրաբյանն ու հավելել. «Հենց ԲՀԿ-ի գործողություններում առկա որոշակի խորհրդապահությունն է, որ տարբեր մեկնաբանությունների ու կանխատեսումների տեղիք է տալիս: Եթե ԲՀԿ-ն ունի այն առաջնորդը, որը կարող է 50+1-ի առջեւից գնալ, ապա այդ մասին, առանց հետաձգելու, արդեն այսօր պետք է հրապարակավ հայտարարի»:





























