ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածում, Սպիտակում, Տաշիրում,  Աշոցքում, Սեւանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյանում, Գորիսում եւ Մեղրիում տեղում է ձյուն:

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Վարորդներին  խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական եւ  հանրապետական  նշանակության  ավտոճանապարհները բաց են: