Առաջիկա գիշերը և վաղն առավոտյան թաց ձյուն կտեղա Երևանի բարձրադիր գոտում, մասնավորապես՝ Ջրվեժ, Նորքի զանգված, Քանաքեռ հատվածներում:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Սեւան, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան եւ Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն: