Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի  ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցք-Ամասիա տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Ստեփանավանում, Սևանում առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է: