Արարատի մարզում այսօր՝ հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցած ավտովթարից մահացած 19-ամյա երիտասարդը ժամկետային զինծառայող է: Արարատի բնակիչ Դավիթ Վարդանյանը ծառայում էր Վարդենիսում, արձակուրդ էր եկել իր ծնունդը ընտանիքի հետ նշելու: Ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած Դավիթը նոր էր զորակոչվել բանակ, նա ընտանիքի փոքր երեխան էր, ունի իրենից մեծ երկու եղբայր:

Նշենք, որ վթարված Opel Astra-ն վարել է Դավիթը, նրա հետ մեքենայում են եղել  Արարատի բնակիչներ 20-ամյա Ֆիլիպ Մկրտչյանը, Արարատ 21-ամյա Ալբերտ Գևորգյանը,  14-ամյա Տիգրան Գալստյանը, որոնք  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։

Ավելի ավղ տեղեկացրել էինք, որ Արարատում Opel Astra  մակնիշի 34 MV 243 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին: