Ակնհայտ է, որ ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի պլանավորած բլիցկրիգը Մոսուլում տապալվել է: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Կարինե Գեւորգյանը՝ մեկնաբանելով Մոսուլում արդեն 2 շաբաթ շարունակվող գրոհները:
Քաղաքագետի կարծիքով առավել հավանական պատճառը իրավիճակի սխալ գնահատականն է, որը սխալ տեղեկությունների փոխանցման հետեւանք է: Այսինքն՝ խոսքն այդ թվում քաղաքը վերահսկող գրոհայինների քանակի տվյալների, ինչպես նաեւ կոալիցիայի հետ կապ ունեցող ջոկատների չհամաձայնեցված գործողությունների մասին է:
Կարինե Գեւորգյանի խոսքով՝ հաշվի առնելով ինֆորմացիան մշակող վերլուծական կենտրոնների հսկայական թիվը՝ անհաջողությունը պայմանավորված է, ամենայն հավանականությամբ, տեղերից սխալ տվյալների փոխանցմամբ: Ընդ որում, տվյալների «ճշգրտումն» իրականացվում է նախընտրական ամբիցիաների հաշվարկով:




























