Ամերիկյան Ալաբամա նահանգում գազատարի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է տուժել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով WBRC հեռուստաալիքը:

Սեպտեմբերին էլ այս նահանգում Colonial Pipeline ընկերության գազատարի արտահոսք էր տեղի ունեցել՝ բենզինի գնի աճի հանգեցնելով:

«Պայթել է Colonial Pipeline-ի գազատարը, նախորդ միջադեպի վայրից շուրջ մեկ մղոն հեռավորությամբ»,- հայտնել է Ալաբամայի նահանգապետ Ռոբերտ Բենթլին:

Նա նաեւ հաղորդել է պայթյունից վայրից երեք կիլոմետր հեռավորությամբ տեղի բոլոր բնակիչների տարհանման մասին: