2017-ին Հայաստանի խորհրդարանի համար ծախսերը կկազմեն 4․3 մլրդ դրամ (մոտ 9 մլն դոլար)։ Այս մասին նոյեմբերի 1-ին ասել է ֆինանսների առաջին փոխնախարար Ատոմ Ջանջուգազյանը ՝ 2017-ի պետբյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ։

Աշխատավարձի ֆոնդը կկազմի 3 մլրդ դրամ, պարգեւատրումների ֆոնդը՝ 80 մլն։ Գործուղման համար ծախսերը կկազմեն 350 մլն դրամ, ներկայացուցչական ծախսերը 195 մլն։ Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին անդամակցության վճարները՝ 153․1 մլն դրամ։