Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 7-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 38-րդ կմ-ին բախվել են «KамАЗ» մակնիշի 35 AQ 564 պ/հ (վարորդ՝ 59-ամյա Յ. Շ.) եւ «Ford transit» 11 4O V61 պ/հ (վարորդ` 32-ամյա Հ. Վ.) ավտոմեքենաները:
Փրկարարերը «Ford transit» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղեւոր՝ 23-ամյա Ռ. Ա.-ին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:


























