Հյուսիս-Հարավ մայրուղու Երեւան-Աշտարակ եւ Երեւան-Արտաշատ հատվածները մինչեւ 2017 թվականի մայիսն ամբողջությամբ կբացվեն: Այս մասին նոյեմբերի 7-ին Հայաստանի Ազգային ժողովում 2017 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Մենք խոսել ենք շինարարների հետ, բացումը ծրագրվում էր 2017 թվականի վերջին, բայց շինարարների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվել ենք ժամկետ սահմանել մայիսը: Իսկ որոշ հատվածներ, հնարավոր է, ամբողջությամբ կշահագործվեն մինչեւ Նոր տարի»,- հայտարարել է նախարարը: