ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 07-11.11.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 660.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում եւ հաշվարկվել 1.2մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամի եւ հաշվարկվել է 1.1մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ընկուզենի տեսակի թվով 4  եւ 1 կաղնի ծառերի ապօրինի հատման համար իրականացված զննության արդյունքում հաշվարկվել է 1.1մլն.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի արձանագրած 1 ծառահատման դեպքի վերաբերյալ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 80.0հազ.դրամի. որից՝

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի  վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած՝ առանց անթափանց ծածկոցի բենտոնիտային կավ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ    

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 80.0հազ.դրամի. որից՝

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 350.0հազ.դրամի. որից՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Լոռու տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Սյունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտ

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 108.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է  184հատ /112.6կգ/ «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, որից՝

Երեւանի տարածքային բաժինը ՀԹՎՆՎ եւ ընդերքի ԲՎ բաժնի հետ համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 120 հատ /78.5կգ/ սիգ տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները նվիրաբերվել են ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր եւ «Ձորակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ:

Կոտայքի տարածքային բաժինը շրջայցերի ընթացքում հայտնաբերել եւ առգրավվել է 13 հատ /9.0կգ/ սիգ տեսակի թարմ ձուկ: Ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Աբովյանի «Նարեկ» ծերանոց:

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել է 29 հատ /15.5կգ/ սիգ տեսակի ձուկ եւ 4 հատ ցանց: Ցանցերը ի պահ են հանձնվել  «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի պահեստ, իսկ ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սեւանի «Հեքիաթ» մանկապարտեզ:

Շիրակի տարածքային բաժինը շրջայցերի ընթացքում առգրավվել է 22 հատ /9.6կգ/ սիգ տեսակի թարմ ձուկ, որը հանձնվել է «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության հաստատություն» ՊՈԱԿ-ին:

Վարչարարության եւ փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 10 վարչական տուգանքի որոշում 1.0մլն.դրամ գումարի չափով եւ 9 վնասի փոխհատուցման որոշում՝ 3.7մլն.դրամ գումարի չափով:

Համացանցում «Համահայկական բնապահպանական ճակատ» ՀԿ-ի կողմից տարածած՝ «Ագարակ»-ի ՊՄԿ–ի ջրային ռեսուրսների աղտոտման փաստի վերաբերյալ նյութի հիմքով ԲՊՏ-ում սկսվել է վարչական վարույթ, կատարվում են ուսումնասիրություններ, անալիզի նպատակով վերցվել են փորձանմուշներ, ինչպես նաեւ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմում է ուղարկվել ընկերությանը:

 Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.72մլն.դրամ: