ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 11-ին, Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Միության ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Միխայիլ Կոստարակոսի հետ եւ քննարկել ԵՄ-ի հետ Հայաստանի ռազմական համագործակցության հեռանկարները:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Եվրոպական Միության ներկայացուցիչը տեղեկացրել է միջազգային խաղաղարար եւ կայունության հաստատման առաքելություններին գործընկերների մասնակցության հնարավորությունների եւ ձեւաչափի մասին։ Զրույցի ընթացքում Դավիթ Տոնոյանը Միխայիլ Կոստարակոսին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում եւ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակը:
Կողմերը կարծիքներ են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։




























