Prestel  հրատարակչությունը ներկայացրել է ֆրանսիացի գեղանկարիչ Կլոդ Մոնեի խոհանոցային բաղադրատոմսերի գիրքը՝ «Մոնեի խոհարարական գիրքը. Բաղադրատոմսեր Ժիվերնիից»: Այն 60 օրիգինալ բաղադրատոմս եւ իր նկարներից վերարտադրություներ է պարունակում, հայտնում է Kedem-ը:

Բաղադրատոմսերը ներկայացնում են այն ուտեստները, որոնք մատուցում էին Մոնեի հանրահայտ դեղին ճաշասենյակում եւ Ժիվերնիում նրա տան այգում: Գրքում հնարավոր է գտնել ծովամթերքներից ուտեստների, հրուշակեղենի, թխվածքների եւ աղանդերի բաղադրատոմսեր: Կլոդ Մոնեն ինքը չէր պատրաստում, սակայն շատ հյուրասեր տանտեր էր եւ սնունդ ընդունելու օրագիր էր պահում՝ հյուրերի ցուցակոցվ եւ ուտեստների բաղադրատոմսերով: Նկարիչը նախընտրում էր հասարակ ուտելիքներ եւ նախաճաշին ուտում էր խոզապուխտով ձվածեղ ու տապակած հաց: