Տեղեկատվական անվտանգության մասնագետների LeakedSource խումբը հայտնել է ծանոթությունների ամենախոշոր կայքերից մեկի՝ AdultFriendFinder-ի, նաեւ ընկերությանը պատկանող այլ կայքերի օգտատերերի 412 հաշիվները կոտրելու մասին: Lenta-ի փոխանցմամբ՝ կազմակերպության կայքում նշված է, որ դրանց օգտատերերի լոգինները եւ ծածկագրերը հրապարակվել են համընդհանուր հասանելությամբ:

Պարզվել է, որ կայք մտնելու ամենատարածված ծածկագիրը եղել է 123456 համադրությունը: Այս պարզագույն ծածկագիրն օգտագործել է շուրջ մեկ միլիոն օգտատեր: 12345 ծածկագրից օգտվել են ավելի քան 635 հազար անգամ, իսկ 123456789 ծածկագրից՝ ավելի քան 585 հազար անգամ: Ամենաերկար համադրությունը «pussy.passwordLimitExceeded:07/1» ծածկագիրն էր:

Ոչ թվային ամենատարածված ծածկագրերից էին սեքսուալ թեմայով բառերը, նաեւ «Ֆրանսիա», «Պակիստան», «Աֆրիկա», »Բարսելոնա», «Լիվերպուլ», «հրեշ» եւ «սուպերմեն» բառերը:

1,5 տարվա ընթացքում սա AdultFriendFinder-ի կայքերը կոտրելու երկրորդ դեպքն է, որը հրապարակվել է: 2015 թվականին համընդհանուր հասանելություն են ստացել կայքի 3,9 մլն օգտատերերի սեռական նախընտրությունների մասին լուսանկարները եւ տեղեկությունները: