Ժնեւում Phillips աճուրդային տանը ձեռքի ժամացույցի գների նոր ռեկորդ է սահմանվել։ Լուսնի փուլերը ցույց տվող ու հավերժ օրացույցով Patek Philippe Ref մետաղական կորպուսով ժամացույցը վաճառվել է 11 մլն շվեյցարական ֆրանկով, հայտնոմ է Lenta–ն։
Geneva Watch Auction: FOUR աճուրդն անցում էր նոեմբերի 12-13-ը ու նվիրված էր ժամացույցների Patek Philippе եւ Rolex ապրանքանիշերին։ Պատմության մեջ առաջին անգամ մեկ աճուրդի սահմանում ներկայացված էին Patek Philippe Ref. 1518 առասպելական մոդելի միանգամից բոլոր տարբերակները։
Աճուրդի ընթացքում վաճառվել է նաեւ դեղին ոսկուց պատրաստված կորպուսով մոդել, որը գնել են 598 հազար ֆրանկով ու վարդագույն ոսկուց պատրաստված կարպուսով նմուշը՝ 1․47 մլն ֆրանկով։ Rolex –ի ամենաթանկարժեք լոտը Oyster Cosmograph «Paul Newman» մոդելն էր, որը վաճառվել է 874 հազար ֆրանկով։




























