WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կատուն գրավել է մամուլի ուշադրությունը՝ դիվներկայացուցչության պատուհանագոգին կանգնած կենդանին լուսանկարվում է փողկապով, գրում է «Իզվեստիյան»։
Կատուն ունի նաեւ իր սեփական Twitter հաշիվը, որտեղ նրան կոչում են Դեսպանատան կատու։ Այսօր սկսվել է Ասանժի հարցաքննությունը Շվեդիայում տեղի ունեցած բռնաբարության գործով։ Շվեդական դատախազության ներկայացուցիչները արդեն ժամանել են Էկվադորի դեսպանատուն, բայց Ասանժից նորություններ դեռ չկան, դրա համար էլ թղթակիցները, որոնք թրջվում են լոնդոնյան անձրեւի տակ, իրենց ուշադրությունը շեղել են կատվի վրա։
Reuters-Foto von @petershutter: Die Katze von Julian #Assange in der ecuadorianischen Botschaft in London#WikiLeaks #JulianAssange #cat pic.twitter.com/CJNd47sUZV
— Reuters Deutschland (@reuters_de) November 14, 2016




























