Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է՝ կազմելով բարելի դիմաց 43․95 դոլար։ Դա 1․79 տոկոսով ցածր է նախորդ սակարկությունների մակարդակից։ Այսօրվա սակարկոթյունների ընթացքում Brent –ի առավելագույն գինը եղել է բարելի դիմաց 44․98 դոլար, իսկ նվազագույնը՝ 43․94 դոլար։
Վերջին անգամ Brent –ի գինը 44 դոլարից ներքեւ էր իջել օգոստոսի 11-ին՝ այն ժամանակ բարելի գինը հասել էր 43․46 դոլարի։
Bloomberg-ի փոխանցմամբ, նավթի գները կտրուկ նվազել են այն հաղորդագրությունների ֆոնին, որ Իրանը իր երեք հանքավայրերում ակնկալվածից արագ է ավելացրել արդյունահանումը։ Բացի դրանից ԱՄՆ-ում ակտիվ հորատման սարքերի քանակը այս տարվա մայիսից մինչեւ հիմա ավելացել է 130 միավորով։
«Իրանի հայտարարությունը արեւմտյան հանքավայրերում նավթի արդյունահանման օրական ծավալը մինչեւ 250 հազար բարել ավելացնելու մասին վերջին վկայությունն է, որ արդյունահանումն աճում է։ Իսկ արդյունահանումը կրճատելու հարցում ՕՊԵԿ երկրների պայմանավորվելու ունակության հարցում անորոշությունը ոչնչացրել է անցած ամսվա ընթացքում գրանցված ամբողջ աճը»,- ասել է Սթեմֆորդում Tradition Energy–ի համար մարկետինգային հետազոտությունների մենեջեր Ջին Մաքջիլիանը։



























