Մեծ Բրիտանիայի գիտնականները հետազոտության ընթացքում հայտնաբերել են, որ բնության մեջ ջուրը, բացի հեղուկ, պինդ եւ գազային վիճակից, կարող է գոյություն ունենալ եւս մեկ ագրեգատային վիճակում: Այս մասին հայտնում է Informing-ը:
Ֆիզիկոս Լաուր Մաեստրոն՝ փորձագետների խմբի հետ միասին, պարզել է, որ Ցելսիուսի 40-60 աստիճան ջերմաստիճանի դեպքում հեղուկ ջուրն օժտվում է եզակի հատկություններով, որոնք տարբերվում են սովորական հեղուկ վիճակից:
Ջերմաստիճանի հատկապես այս միջակայքում է տեղի ունենում ջրի որոշ հատկությունների փոփոխությունը: Ցելսիուսի 50 աստիճան ջերմաստիճանի ժամանակ ջուրը փոխում է բեկման գործակիցը: 53 աստիճանի դեպքում փոխվում է էլեկտրահաղորդությունը, 64 աստիճանում՝ ջերմահաղորդությունը:
Ջրի հատկությունների այս փոփոխությունները թույլ են տալիս ընդունել ջրի եւս մեկ միջակայքային ագրեգատային վիճակի գոյության մասին:
Մասնագետները նշել են, որ Երկիր մոլորակի երկու երրորդ մասը ծածկող ջրի տասնյակ տարիների հետազոտությունը հանգեցնում է նորանոր հայտնագործությունների:




























