AirlineRatings կայքը պարզել է, թե որ ավիաընկերություններն են լավագույնը եղել 2017–ին։ Վարկանիշում առաջատարը Նոր Զելանդիայի ազգային փոխադրող Air New Zealand–ն է, հայտնում է Lenta–ն։
Երկրորդ տեղում է Ավստրալիայի խոշորագույն ավիաընկերությունը՝ Qantas Airways–ը։ Լավագույն եռյակը եզրափակում է սինգապուրական Singapore Airlines–ը։ Չորրորդ տեղում է Հոնկոնգի Cathay Pacific Airways–ը, իսկ հինգերորդ տեղը կիսել են Virgin Australia–ն եւ Virgin Atlantic–ը։
Լավագույն տասնյակում են նաեւ British Airways–ը, Etihad Airways–ը, ճապոնական All Nippon Airways–ը, թայվանական Eva Air–ը եւ գերմանական Lufthansa–ն։
Ցուցակի մասնակիցները գնահատվել են AirlineRatings–ի փորձագետների կազմած անվտանգության 7-աստղանի սանդղակով, որը ստացել է նաեւ Քաղավիացիայի միջազգային կազմակերպության հավանությունը։ Բացի այդ, AirlineRatings–ը հաշվի է առել հաճախորդների սպասարկումը, նորարարական մշակումները եւ աշխատանքում աշխատակիցների հետաքրքրվածությունը։



























