Բրյուսելում 5-7 հազար զինծառայող բողոքի ակցիա է կազմակերպել Բելգիայի իշխանությունների դեմ, որոնք պլանավորում են բարձրացնել զինվորականների թոշակի անցնելու շեմը՝ 2030 թվականին 56-ից դարձնելով 63։ Այս մասին հայտնել են զինծառայողների արհմիությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Զինծառայողները դժգոհ են թոշակային տարիքի շեմի բարձրացումից, վճարումների վերահաշվարկից, որը, նրանց կարծիքով, իրենց օգտին չէ։

Բելգիայում զինվորականները շատ հազվադեպ են ցույցի դուրս գալիս։ Վերջին անգամ նրանք արհմիությունները զինծառայողների վիճակի բարելավման համար ցույցեր էին կազմակերպել 2002–ին։ Այդ ցույցը ստացել էր «կերակրամանների ցույց» անվանումը։ Ի նշան բողոքի՝ նրանք զինվորական կերակրամաններ էին նետել ոստիկանների ուղղությամբ։

Բելգիայում գործող օրենսդրության համաձայն՝ Բելգիայում զինծառայողներին արգելված է գործադուլ անել, սակայն նրանք կարող են ցույցեր կազմակերպել։