Դոնալդ Թրամփի թոռնուհու մասնակցությամբ տեսանյութը, որում նա չինական պոեզիա է կարդում, տարածվում է համացանցում, հայտնում է CNN–ը։

5-ամյա Արաբելլա Քուշները՝ Իվանկա Թրամփի դուստրը, չինական ոճի հագուստ հագած, անգիր չինական բանաստեղծություններ է կարդում Նոր տարվան ընդառաջ։ Տեսանյութն արվել է 2016-ի փետրվարին, սակայն Չինաստանում տարածում է գտել ԱՄՆ պաշտոնում Թրամփի ընտրվելու ֆոնին։

Չինացի օգտատերերը նշում են, որ Արաբելան շատ հաճելի աղջիկ է եւ տպավորություն է գործում։

Մի քանի տարի առաջ Իվանկան մամուլին հայտնել էր, որ իր դուստրը չինարեն է սովորում չինուհի դայակի հետ։