Հնդկաստանի կառավարությունը տաճարներին եւ կրոնական պաշտամունքի այլ վայրերին, որտեղ հավատացյալները գումար են նվիրաբերում, կոչ է արել դրանք ավանդադրել բանկային հաշիվներին, որպեսզի ֆինանսական համակարգն ապահովվի արժույթով, ասել է ֆինանսների փոխնախարար Շակտիկանտա Դասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նշենք, որ Հնդկաստանում ստվերային տնտեսության, կաշառակերության, դրամակեղծության եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակում շրջանառությունից հանվել են 500 եւ 1000 ռուփի արժողությամբ թղթադրամները, որոնք երկրում ամենախոշոր թղթադրամներն էին։ Երկրի քաղաքացիները բանկերում հերթեր են պահում հին թղթադրամների փոխանակման համար։ Իրավիճակը բարդանում է նաեւ այն հանգամանքով, որ երկրում բանկոմատների մեծ մասը դեռեւս չի կարգավորվել նոր թղթադրամներ տալու համար։

«Մենք նաեւ կոչ ենք անում, որ կրոնական պաշտամունքի վայրերը, որոնք կանխիկ դրամ են ստանում հավատացյալներից որպես նվիրատվություն, անհապաղ ավանդադրել փոքր արժողությամբ մեծ գումարները բանկային համակարգում, որոնք կարող են տրվել հաճախորդներին»,– ասել է Դասը։