Ամերիկացի գիտնականները որոշել են հետազոտություն անցկացնել, որը թույլ կտար պարզել, թե ինչպես են սթրեսն ու հուզական լարվածությունը օգնում պլանավորել բյուջեն, հայտնում է Informing–ը։
Գիտնականները պարզել են, որ սթրեսային վիճակի եւ ծախսերի միջեւ ուղիղ կապ կա։ Այդ տեսությունը հաստատելու համար հոգեբանները մասնակիցների 2 խումբ են ընտրել եւ բոլորին 250-ական դոլար տվել։ Գլխավոր պայմանը եղել է այն, որ առաջին խումբը կարող էր գումարը ծախսել որտեղ ցանկանար, իսկ երկրորդ խումբը՝ միայն առաջին անհրաժեշտության մթերքների համար։
Փորձի ընթացքում պարզվել է, որ առաջին խմբի մասնակիցներն ավելի շատ գումար են ծախսել, այնինչ երկրորդ խմբի մասնակիցները երկար կշռադատել են ամեն գնումը եւ գումարը տնտեսելով ծախսել։
Գիտնականները նշում են, որ սթրեսի վիճակում մարդիկ ավելի ռացիոնալ են ծախսում փողը։
Գիտնականների խոսքով՝ սթրեսը մարդուն թույլ չի տալիս շատ ծախսել։ Բժիշկներն իրենց հերթին նշում են, որ պատճառը կորտիզոլ հորմոն է, որն օրգանիզմում արտադրվում է սթրեսի ժամանակ։




























