Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կանանց մեծ մասը դժգոհ է իրէնգ կրծքից, նրա ձեւից եւ չափից։ Այդ պատճառով նրանք իրենց դժբախտ են զգում, հայտնում է Informing–ը։

Հոգեբանների կարծիքով կանանց հոգեկան վիճակը ուղղակիորեն կախված է նրա կրծքի ձեւից եւ չափից։ Եթե կինը դժգոհ է իր արտաքին տեսքից, մասնավորապես կրծքից, ապա տուժում է նրա հոգեկան վիճակը։

Այդ մտահոգությունը պայմանավորված է հասարակության մեջ տարածված գեղեցկության կարծրատիպերով, եւ աղջիկները, որոնք ի ծնե փոքր կուրծք ունեն, շատ հաճախ բարդույթավորվում են, ինչի հետեւանքով նրանք հոգեկան տարբեր խնդիրներ են ունենում։

Հոգեբանները հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրակացության, որ ժամանակակից կանայք ջանում են անել ամեն բան, որպեսզի նրանց մարմինը առավելագույնս իդեալական լինի։ Եվ եթե հանուն դրա պետք է դիմել պլաստիկ վիրաբուժությանը, ապա կանայք անում են դա։ Գիտնականները պարզել են, որ կանանց մոտ 70 տոկոսը դժգոհ է իր կրծքի ձեւից եւ չափից։