Հայ ժողովուրդը եղել եւ ուժեղ է մնում իր խելքով, աջով եւ սրտով։ Այս մասին նոյեմբերի 15-ին ԱԺ–ում ասել է փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքվ՝ Հայաստանի որոշ հարեւանների չէր խանգարի դա հասկանալ։ Իսկ ազգին ամրություն են հաղորդում հայրենի հողի պաշտպանության գիտակցումը, որտեղ հայերը ապրել են դարեդար։ «Մենք մեր ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ կարող եմ տալ Խորենացի կամ Շիրակացի կարդալ։ Իսկ եթե չեն ուզում հայ հեղինակների կարդալ, թող Ստրաբոն, Պլինիոս Ավագ, Դիոն Կասիոս կարդան։ Նրանք կարող են տեսնել, որ Արցախը միշտ Հայաստանի մաս է եղել»,– ասել է Շարմազանովը։



























