Չինաստանում ավարտին է մոտեցել երկրի ՌՕՈւ–ում գրոհիչ ուղղաթիռներ ղեկավարող կին օդաչուների առաջին խմբի նախապատրաստությունը, հայտնում է China Daily–ը։
Հաղորդվում է, որ 5 կին օդաչու հաջողությամբ անցել են անհրաժեշտ պատրաստությունը՝ կատարելով տասնյակ անհրաժեշտ հնարքներ եւ առաջադրանքներ։ Պատրաստության դասընթացը 2 տարի է տեւել, նրանց ընտրել են ՌՕՈւ օդաչուների անձնակազմից, սակայն նախկինում ուղղաթիռներով թռիչքներ չէին իրականացրել։
ՌՕՈւ բրիգադներից մեկի հրամանատարը հայտնել է, որ կին օդաչուների պատրաստության համար օգտագործվել են մեթոդներ, որոնք օգնել են մեծապես կրճատել ուսուցման ժամանակը։




























