Սաֆոլքից մի կատու, որը կարողացել էր տուն հասնել թակարդում հայտնվելուց հետո, դարձել է հրաշքով փրկված ընտանի կենդանիների բրիտանական մրցանակաբաշխության 2016-ի վեց թեկնածուներից մեկը։

Սաֆոլկից Թոմ Արթուր անունով կատուն մի քանի օր մնացել էր թակարդում, բայց ի վերջո կարողացել էր կրծել լարը, ազատվել ու վերադառնալ տուն։

Մրցանակաբաշխության մյուս թեկնածուներից է մի դաշտամուկ, որը կարողացել է ողջ մնալ շան հետ մենամարտից հետո ու ջեք -ռասել -տերյերը, որին «ջեռոցն էին դրել», հայտնում է  BBC-ն։

Մրցանակաբաշխության հաղթողին որոշելու են դեկտեմբերի 4-ին հրապարակային քվեարկության արդյունքներով։ Մրցանակաբաշխության նախաձեռնողը Բրիտանիայի անասնաբուժական բարեգործական կազմակերպությունը։