Սաուդյան Արաբիան մտադիր է ավելացնել ներդրումները մաքուր էներգետիկայի ոլորտում, նաեւ կրկնապատկել բնական գազի արտադրությունը։ Այս մասին հայտնել է էներգետիկայի, արդյունաբերության ու հանքային պաշարների նախարար Հալեդ բեն Աբդել ալ –Ֆալեհը, ելույթ ունենալով Մարաքեշում՝ ՄԱԿ համաշխարհային կլիմայական համաժողովին։
«Մենք մտադիր ենք կրկնապատկել բնական գազի արտադրությունը՝ միաժամանակ նավթ քիչ օգտագործել էլեկտրականության արտադրության մեջ, հիմնականում կօգտագործենք բնական գազ, ատոմային էներգիա, ու հնարավորության դեպքում՝ նաեւ էներգիայի վերականգնվող աղբյուրներ»,- ասել է նախարարը։
Նա շեշտել է որ Սաուդյան Արաբիան էկոնոմիկայի դիվերսիֆիկացման ու նոր էներգաինտենսիվ ոլորտների զարգացման հավակնոտ ծրագրեր ունի։



























