Բեռլինի համալսարանի գիտաշխատողները պարզել են, թե ինչպես է խուտուտն ազում մարդու վրա, փոխանցում է Informing–ը։
Գիտնականները փորձ են կատարել լաբորատոր առնետների վրա ու պարզել, որ խուտուտի նեվրոլոգիական մեխանիզմը՝ գլխուղեղի կեղեւում նեյրոնների գրգռումը, բնորոշ է կենդանիների շատ տեսակների։
Այդուհանդերձ, միայն սոցիալիզացված կենդանիները կարող են խուտուտը օգտագործել որպես իրենց զուգընկերների հետ հարաբերություններ հարթելու միջոց։ Միաժամանակ մարդու ու նաեւ առնետի դեպքում այդ մեթոդը արդյունավետ չէ, եթե նրանք ինչ- որ պատճառով շատ անհանգիստ են, վախեցած կամ գրգռված։
Գիտնականները պարզել են, որ խուտուտին արձագանքում են գլխուղեղի սոմատոսենսորային մասերը,այսինքն մարդիկ ունակ են խուտուտն ընկալել անգիտակից տարիքից սկսած։ Մարդը հիմնականում խուտուտին արձագանքում է շատ գրգռված՝ հաճախանում է զարկերակը, կարմրում դեմքը, սկսվում է անզուսպ ծիծաղ։
Անցկացված հետազոտությունների հիման վրա մասնագետները եզրակացրել են, որ խուտուտը էվոլյուցիայի արդյունք է, որը պետք է եղել կաթնասուններին ներտեսակային կապեր հաստատելու համար։



























