Ադրբեջանի «Գյունեշլի» ծովային հանքավայրում վերամբարձ կռունկ է փլուզվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Պետական նավթային ընկերությանը։

Հաղորդագրության համաձայն՝ կռունկը սկզբում ընկել է նավամատույցի վրա, իսկ հետո՝ նավի։ Կռունկի պոկված մասը ընկել է ջուրը։ Միջադեպի հետեւանքով զոհվել է «Աբշերոն» ընկերության կռունկավար Էլշան Մամեդովը (1991 թ. ծնվ.)։

Կատարվածի մասին հայտնել են պատկան մարմիններին, հրավիրվել է կռունկ արտադրող ընկերության ներկայացուցիչը, ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն այս պահին հետաքննում է կատարվածը։ Դրա արդյունքների մասին հայտնի կդառնա ավելի ուշ։